Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 օգոստոսի, 2022 թ.

«Սա թերևս հենց այն է, ինչ ուզում է Ադրբեջանը»․ Արա Պողոսյան

154
Հինգշաբթի, 04 օգոստոսի, 2022 թ., 16:48
«Սա թերևս հենց այն է, ինչ ուզում է Ադրբեջանը»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի գրառումը․ «Այսօր կառավարության նիստին Ն. Փաշինյանը կարծես թե խոսում էր Արցախի, անվտանգության և այլնի մասին։

Չանդրադառնամ խոսքերի վիճելի հատվածներին, պարզապես մեջբերեմ մի միտք, որը անաստիճան վտանգավոր է թե՛ ՀՀ և թե՛ հատկապես Արցախի գոյության համար։ Ուրեմն սույն պարոնը ասում է.

«Եթե խաղաղապահ զորախումբը, Ադրբեջանը երաշխավորեն շփման գծի անձեռնմխելիությունը, ապա ԼՂ ՊԲ-ն մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա: Նման անհրաժեշտություն առաջացել է այն բանից հետո, երբ Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել խաղաղապահների մանդատը և շարունակաբար խախտում է 2020թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները»:

Սա թերևս հենց այն է, ինչ ուզում է Ադրբեջանը՝ ԼՂՀ ՊԲ կազմալուծում և ՊԲ դերը խաղաղապահ կոնտինգետի վրա դնել։ Սա միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում բերելու է Արցախի ամբողջական հայաթափման...
Փաշինյանը կարծես թե հերթական անգամ զոհաբերում է Հայաստանի, Արցախի և հայության հիմնարար շահերը։
Հույս ունեմ, որ կխափանվի ցանկացած գործողություն, որն ուղղված է Արցախի ու Հայաստանի շահերի դեմ։
*Հույս ունեմ - նշանակում է, որ էստեղ անելիք ունեն բոլորը, այդ թվում և պետական ինստիտուտներից մնացած փշրանքները»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան