Երևան`   +36 °C
Այսօր`   Երկուշաբթի, 15 օգոստոսի, 2022 թ.

«Ընդդիմությանը քննադատել ոչ միայն կարելի է, այլ՝ անհրաժեշտ». Կարեն Վրթանեսյան

141
Հինգշաբթի, 04 օգոստոսի, 2022 թ., 16:12
«Ընդդիմությանը քննադատել ոչ միայն կարելի է, այլ՝ անհրաժեշտ». Կարեն Վրթանեսյան

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի գրառումը. «Ընդդիմությանը քննադատել ոչ միայն կարելի է, այլ անհրաժեշտ է։ Հետևողական, հիմնավոր, իսկ երբեմն նաև անողոք, որովհետև ընդդիմությունն այս պահին, կամա թե ակամա, ներկայացնում է ազգային ուժերի, այսպես ասած, քաղաքական թևը և պարտավոր է հանրության հետ հաշվի նստել։

Կոպիտ ասած, եթե ես ձայնս տվել եմ ընդդիմությանը կամ թեկուզ չեմ տվել, բայց դժգոհ եմ Հայաստանում իշխանությունը զավթած ուժի գործողություններից, ապա ընդդիմությունից կարող եմ պահանջներ ներկայացնել։

Սա լրիվ նորմալ քաղաքական գործընթաց է։ Աննորմալ ու ահավոր վնասակար է սակայն, երբ ընդդիմադիր այս կամ այն ուժի հետ կապված մարդն սկսում է, կներեք արտահայտությանս համար, խփել ընդդիմադիր մյուս ուժերին, խանդի տեսարաններ ցույց տալ ևն։

Սա այն պահն է, երբ Նիկոլն կարող է այլևս ոչ մի բան չանել, ուղղակի կողքից նայել ու հրճվել, թե ոնց եք իրար միս ուտում և ինքներդ ձեզ փչացնում ոչ կուսակցական զանգվածի աչքերում։ Ինչպես ասում են՝ «Թուրքը նայում է և ուրախանում», իսկ այ հայրենասեր՝ ազգային գաղափարներ կրող շարքային քաղաքացիները նայում են այդ գզվռտոցին ու սկսում զզվել բոլորիցդ։

Քաղաքականության մեջ նորմալ է, որ թե՛ այս կամ այն քաղաքական ուժի ներսում, թե՛ տարբեր ուժերի միջև ինչ-որ վեճեր ու անհամաձայնություններ լինեն, բայց դրանք պետք է քննարկվեն և լուծվեն անդրկուլիսյան ձևաչափերով։ Իրար հրապարակայնորեն փուռը տալն առաջին միայն ու միայն օկուպացիոն վարչակարգին է ձեռնտու ու մարդկանց մեջ միայն ամրապնդում է «Այս ամենը զուտ աթոկռիվ է» նիկոլական քարոզչության թեզը։ Խելքի եկե՛ք»։

Աղբյուրը`   Կարեն Վրթանեսյան