Երևան`   +27 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 10 օգոստոսի, 2022 թ.

«Նոր էսկալացիան խիստ կանխատեսելի էր». Գայանե Աբրահամյան

136
Հինգշաբթի, 04 օգոստոսի, 2022 թ., 16:00
«Նոր էսկալացիան խիստ կանխատեսելի էր». Գայանե Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի գրառումը․ «Ցավոք, այս նոր էսկալացիան խիստ կանխատեսելի էր ու դա ոչ միայն տեսանելի էր Ալիևի հռետորաբանությամբ, այլև ռուսների՝ Ալիևի հետ սկսած նոր մեղրամսից։ Ադրբեջան-ԵՄ հուշագրից հետո խիստ սպասելի էր, որ Պուտինը նորաթուխ «կարկանդակներ» է շնորհելու, քանի որ այլևս «մտրակի» որևէ մեխանիզմ չունի, իսկ կարկանդակները սովորաբար մեր հաշվին են տրվում, սա պատմական փաստ է։

Այս ամենը պարզից էլ պարզ էր, միակ բանը, որ դեռ զարմացնում է ինձ, ռուսական կողմից ակնկալիքներն են, ռուս խաղաղապահներից պահանջներն ու նեղացկոտ հայտարարություններն են։

Բազմաթիվ հստակ փաստեր են արձանագրվել, վերջին՝ ամենաթարմը Փառուխում, հստակ ապացուցում է, որ Ալիևի՝ այս մասշտաբի սանձարձակությունն անհնար է առանց Մոսկվայի, առնվազն, լռելյայն համաձայնության կամ, ավելի հավանական է հենց խրախուսմամբ-աջակցությամբ։

Իսկ մեր կողմից ինչ քայլեր են ձեռնարկվում իրավիճակը որոշակի կառավարելիության տիրույթում պահելու համար, բացի սխալ ու անհեթեթ հայտարարություններից, անցյալի «սխալների» մասին չափազանց սխալ «վերլուծություններից» ու պատմական ռևիզիոնիզմից»։