«Մեզանում կան մարդիկ, որ չգիտեն՝ որն է մեր ազգային շահը». Վահրամ Միրաքյան
![]() Գործարար, մարքեթոլոգ Վահրամ Միրաքյանի գրառումը. «Իարականում պատերազմը չի վերջացել, ոնց որ 1993-ին, 2016-ին, 2020-ին, 1905-ին, 1916-ին կամ 1920-ին: Ուղղակի հիմա մեր քաղաքական ղեկավարությունը որոշել է, որ կարելի է միակողմանի խաղաղություն ցանականալ ու կնվիրեն մեզ կամ կարելի է զիջումներով խաղաղություն ստանալ: Մոտավորապես նույն կերպ, 1910-ականներին, էն ժամանակների մեր քաղաքական ղեկավարությունը որոշել էր, որ երիտթուրքերը նոր են, իրենք լավն են, իրենց հետ պետք է հաշտվենք: «Հաշտվեցինք»: Բայց մի տարբերություն կա. էն ժամանակ գոնե Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը փոխվել էր, նախկին հայերին կոտորող քաղաքական իշխանությունը չէր: Հիմա ոչինչ չի փոխվել, ոչ ոք չի փոխվել: Չնայած պատմությունն ապացուցում է, որ մեր թշնամիների քաղաքական ղեկավարությունը նույնիսկ եթե փոխվի, իրենց ազգային շահը չի փոխվում: Մեր ազգային շահն էլ չի փոխվում, ուղղակի մեզանում կան մարդիկ, որ չգիտեն, թե որն է մեր ազգային շահը: Հ. Գ. Իսկ նկարում երեկվա ռմբակոծված բլինդաժն է: Գրողը տանի, երկու տարի անց էլի նույն անվադողերով բլինդաժները...»: Աղբյուրը` Վահրամ Միրաքյան |
«Աբովյանի բաժնի ՔՀԲ աշխատակիցները ծեծել և խոշտանգել են Վահագն Մանուկյանին». Իոաննիսյան (լուսանկար)
2520:36«Մինչև հիմա Քաշաթաղում է՝ շրջադարձի ակնկալիքով». Հովհաննես Իշխանյան (տեսանյութ)
3820:13«Ապառաժ» ՍՊԸ -ի տնօրենը հերքում է
4620:04Հոգեհանգստյան կարգ՝ անմեղ զոհերի հոգիների համար
6219:18««Ղարաբաղ տելեկոմ»-ը կործանել ու կործանում է Արցախը». Վիտալի Պետրոսյան
7719:12«Ծանր տեխնիկայով փորձում ենք մոտենալ տեղանքին, որտեղ հնարավոր է լինի անհետ կորածը»․ ԱԻՆ աշխատակից (տեսանյութ)
6618:40