Երևան`   +37 °C
Այսօր`   Երկուշաբթի, 15 օգոստոսի, 2022 թ.

«Մենք բարձր ենք գնահատում ՌԴ ջանքերը՝ տարածաշրջանում կայունության ապահովման հարցում»․ Նիկոլ Փաշինյան

120
Հինգշաբթի, 04 օգոստոսի, 2022 թ., 11:24
«Մենք բարձր ենք գնահատում ՌԴ ջանքերը՝ տարածաշրջանում կայունության ապահովման հարցում»․ Նիկոլ Փաշինյան

«Այս օրերին և սրանից առաջ տեղի ունեցած մի շարք իրադարձություններ համակարգային բնույթի հարցեր են ի հայտ բերում»,- այսօր՝ Կառավարության նիստի մեկնարկին, անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բազմիցս եմ ասել, որ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայությունն ու գործունեությունն առանցքային գործոն են արցախահայության անվտանգության ապահովման համար և մենք բարձր ենք գնահատում ՌԴ ջանքերը՝ մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման հարցում»,- նշեց նա։