Երևան`   +27 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 10 օգոստոսի, 2022 թ.

Թշնամու քարոզչամեքենան ստում է․ արբանյակային լուսանկարները հերքում են Ադրբեջանի ՊՆ-ի պնդումը

136
Հինգշաբթի, 04 օգոստոսի, 2022 թ., 10:24
Թշնամու քարոզչամեքենան ստում է․ արբանյակային լուսանկարները հերքում են Ադրբեջանի ՊՆ-ի պնդումը

Օգոստոսի 3-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, թե իբր հայկական ուժերի կողմից Ղարաբաղի լեռնաշղթայի Կրխկըզ բարձունքը գրավելու փորձին ի պատասխան՝ ադրբեջանական կողմը նախաձեռնել է գործողություններ, որոնց արդյունքում վերահսկողություն է սահմանել, մասնավորապես, Կրխկըզ բարձունքի հանդեպ։

Սակայն արբանյակային լուսանկարներն ապացուցում են, որ ադրբեջանական քարոզչամեքենան ստում է, գրում է «Հետքը»։

Արցախի կամ Ղարաբաղի լեռնաշղթայի Կրխկըզ գագաթը (2680 մ), ինչպես ցույց են տալիս եվրոպական «Sentinel-2A» արբանյակից արված լուսանկարները, մինչև օգոստոսի 3-ը ևս գտնվել է ադրբեջանական վերահսկողության տակ։

Օրինակ՝ ստորև ներկայացված լուսանկարում, որն արվել է այս տարվա հուլիսի 20-ին, երևում է դեպի Կրխկըզ տանող ճանապարհը և մարտական դիրքը սարի վրա (տես կապույտ շրջանակի մեջ)։

Թշնամու քարոզչամեքենան ստում է․ արբանյակային լուսանկարները հերքում են Ադրբեջանի ՊՆ-ի պնդումը
Թշնամու քարոզչամեքենան ստում է․ արբանյակային լուսանկարները հերքում են Ադրբեջանի ՊՆ-ի պնդումը

Դեպի լեռ տանող ճանապարհն սկսվում է Քաշաթաղի շրջանի Շամք գյուղի (ադրբեջանական տարբերակը՝ Շամքենդ) տարածքից։

Ինչ վերաբերում է Արցախի պաշտպանության բանակի դիրքին, ապա այն գտնվում է թշնամու զբաղեցրած դիրքից ուղիղ գծով մոտ 2,6 կմ դեպի հյուսիս-արևելք, 1900 մ բարձրության վրա (կարմիր շրջանակի մեջ, տես ստորև աղբյուրը՝ CNES/Airbus, դիրքերն ու ճանապարհներն այս արբանյակային պատկերում չեն երևում, քանի որ այն արվել է 2019-ի օգոստոսին)։

Թշնամու քարոզչամեքենան ստում է․ արբանյակային լուսանկարները հերքում են Ադրբեջանի ՊՆ-ի պնդումը
Թշնամու քարոզչամեքենան ստում է․ արբանյակային լուսանկարները հերքում են Ադրբեջանի ՊՆ-ի պնդումը

Այսպիսով՝ ադրբեջանական քարոզչամեքենայի պնդումը, թե իբր իրենք գործողություն են կատարել ու վերահսկողություն սահմանել Կրխկըզ բարձունքի հանդեպ, սուտ է։