Երևան`   +36 °C
Այսօր`   Երկուշաբթի, 15 օգոստոսի, 2022 թ.

«ZARA-ից հագուստ գնելիս պետք է պարզել՝ ամռանը հագնելու համար է, թե ոչ». Տիգրան Հարությունյան

140
Հինգշաբթի, 04 օգոստոսի, 2022 թ., 09:54
«ZARA-ից հագուստ գնելիս պետք է պարզել՝ ամռանը հագնելու համար է, թե ոչ». Տիգրան Հարությունյան

Հաղորդավար Տիգրան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Պարզվում է՝ ZARA-ից հագուստ գնելիս պետք է պարզել՝ ամռանը հագնելու համար է, թե ոչ, նաև պետք է քրտնագեղձի անալիզ հանձնել, այլապես ձեր գնած հագուստը, մեկ շաբաթ անց, առաջին լվացումից հետո կգունաթափվի: Քիչ է, որ անորակ հագուստ են վաճառում, դեռ մի հատ էլ «հեքիաթ են» պատմում՝ իբր մարմնի հետ շփումից տաբատի կտորը գունաթափվել է: Ստացվում է իմ գնած տաբատը մեկանգամյա օգտագործման համար է, կամ էլ պետք է կրել միայն ձմռանը»: