Տեղական խոզի միսը թանկացել է. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տեղական խոզի մսի գինը հուլիս ամսին, հունիսի համեմատ, բարձրացել է 3.7 տոկոսով: Այսօր խոզի մսի գինը հասնում է 4200 դրամի: Մանագետների խոսքով՝ չի բացառվում, որ այն առաջիկայում է՛լ ավելի թանկանա: Մյուս կողմից՝ նշենք, որ ոչ միայն խոզի մսի գինն է բարձրացել, այլև խոզերի գլխաքանակի անկում է արձանագրվել: Թեև Հայաստանը խոզի միս ներկրում է, բայց, այնուամենայնիվ, արձանագրենք, որ ներկրվածը իրացման շուկայում չնչին ծավալներ ունի և չի լրացնում բացը: Միաժամանակ նկատենք, որ այս տարվա հինգ ամիսներին խոզի մսի արտադրության ծավալներն են բավականին պակասել (16.1 տոկոսով): Բացի այս, թերթը տեղեկացել է, որ տավարի մսի գինն էլ է բարձրացել: Տավարի փափուկ մսի մեկ կիլոգրամի գինը գերազանցում է 4800 դրամը, մինչդեռ այն տարեսկզբին 4400 դրամ էր: մսի գնաճի պատճառներից մեկը անասնակերի խնդիրն է: Նախորդ տարի, եղանակային պայմաններից ելնելով, բավարար քանակությամբ անասնակեր չկուտակվեց, բացի դրանից, որոշ տարածքներ անցան թշնամու վերահսկողության տակ, այս պատճառով անասնապահությունը Հայաստանում դարձել է ոչ եկամտաբեր: Պատասխանատու կառույցը՝ Էկոնոմիկայի նախարարությունը, լուրջ և առարկայական քայլեր չի ձեռնարկում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |
«Թե՞ դուք եք «Հաքին.ազ»-ի խմբագրին հրավիրել 21-րդ դարի հայկական գաղթը լուսաբանելու համար»․ Ն․ Զոհրաբյան
3921:42«Ռուսաստանի դեսպանատան նոտայից զայրացած մարդկանց ընդամենը մեկ ճշմարտություն կասեմ»․ Սուրենյանց
8719:52«Արդարացի կլիներ, եթե ՀՀ ԱԳՆ-ն հրավիրեր Երևանում ՌԴ դեսպանին և բացատրություն պահանջեր»․ Վահրամ Աթանեսյան
13017:18«ՌԴ ԱԳՆ-ն ու Հայաստանում ՌԴ դեսպանատունը ճիշտ կլինի՝ փոխեն հռետորաբանությունը». Արշալույս Զուրաբյան
13517:12«Արցախյան հակամարտության շուրջ ինչ կլիներ, եթե գործող վարչակարգը հեռանար նոյեմբերի 9-ից հետո». Արմեն Աշոտյան
15115:30«Կարո՞ղ ենք համարել, որ Ավինյանը քարոզարշավն սկսեց պայթյունի վայրից». Բաբկեն Հարությունյան
16714:48