Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 օգոստոսի, 2022 թ.

«Պուտինի հեռախոսազրույցից հետո ունենում ենք այս այլանդակությունը». Ստյոպա Սաֆարյան

195
Հինգշաբթի, 04 օգոստոսի, 2022 թ., 00:18
«Պուտինի հեռախոսազրույցից հետո ունենում ենք այս այլանդակությունը». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի գրառումը․ «Եթե Պուտինի հեռախոսազրույցից հետո ունենում ենք այս այլանդակությունը՝ հարձակում, որն անվանում են «հակաահաբեկչական օպերացիա» ու Մոսկվայից ոչ մի հայտարարություն չի հնչում, որ ենիչերին հարձակում է գործել «ռուսական պատասխանատվության» գոտու վրա (Բերձոր/Լաչին), որ Բաքուն կոպտորեն խախտել է նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունը, Ալիևին արագ Մոսկվա չեն հրավիրում, պատասխան ու բացատրություն չեն պահանջում, որ նա հստակեցնի, թե ինչու է «ռուսական պատասխանատվության գոտու» «հսկողին» ահաբեկիչ անվանում, ուրեմն կա՛մ մեր հաշվին ռուս-ադրբեջանական հերթական տորգը կայացած է, կա՛մ մենք՝ որպես դաշնակից, այլևս ռուսին պետք չենք, կա՛մ ռուսական գործոնը զրո է ու Ալիևը դա անգիր գիտի...
Մնում է, որ տորթ թխելու ու ռուսական տրիկոլորով փուչիկ փչելու փոխարեն լուրջ հետևություններ անել»:

Աղբյուրը`   Ստյոպա Սաֆարյան