Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 օգոստոսի, 2022 թ.

«Ձեր բոլոր գրածները, տեսանյութերն ու ամեն ինչն ադրբեջանցիներն օգտագործում են մեր դեմ». Սամվել Հայրապետյան

151
Չորեքշաբթի, 03 օգոստոսի, 2022 թ., 23:36
«Ձեր բոլոր գրածները, տեսանյութերն ու ամեն ինչն ադրբեջանցիներն օգտագործում են մեր դեմ». Սամվել Հայրապետյան

Ծրագրավորող Սամվել Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խնդրում եմ մի պահ ուշադրություն
ադրբեջանն էս ամենը ցանկանում ա ներկայացնել՝ որպես «հակաահաբեկչական օպերացիա», այսինքն, ըստ իրենց, իրենք ռազմական գործողություններ են արել Ղարաբաղը օկուպացրած ահաբեկչական խմբավորումների դեմ (Հայ զինվորների):
Տարածելով իրենց տեսանյութերն ու քարոզչամեքենաների ինֆորմացիան՝ մենք ակամայից դրանք դարձնում ենք լեգիտիմ:
Պարզապես խնդրում եմ ադրբեջանական ոչ մի բան մի տարածեք, հնարավորինս զերծ մնացեք ադրբեջանցիների հետ շփումներից թեկուզ և օնլայն կռիվներից ու քֆուր քյաֆարից, էդ ամենը մեր դեմ ա աշխատում:
Հայերս, հավատացե՛ք, ես էլ եմ ամեն րոպե ուզում դրանց վնաս տալ, աշխարհի էն ամենավերջի քֆուրները տալ, բայց պետք չի, չեմ անում, ես չեմ ցանկանում իմ քայլերով լեգիտիմացնել իրենց քայլերը:
Մենք պետք ա մեզ պահենք կրթված ու զարգացած ժողովրդի նման:
Պարզապես մի բան ֆիքսեք, որ ձեր բոլոր գրածները, տեսանյութերը ու ամեն ինչը իրենք ինդեքսավորում են իրենց մոտ, որպեսզի օգտագործեն մեր դեմ:
Ամեն ինչ անելուց առաջ պարզապես ինքներդ ձեզ հաշիվ տվեք:
Տեղեկացրեք ձեր ընկերներին»: