ԵՄ-ն կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները
![]() Եվրոպական միությունը կոչ է արել ադրբեջանական և հայկական կողմերին անհապաղ դադարեցնել Լաչինի միջանցքի շուրջ և շփման գծի այլ հատվածներում բռնկված ռազմական գործողությունները, լիցքաթափել լարվածությունը և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: Այդ մասին հայտարարել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության մամուլի խոսնակը: «Եվրոպական միությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք բռնկվել են ադրբեջանական և հայկական զինված ուժերի միջև Լաչինի միջանցքի շուրջ և շփման գծի այլ հատվածներում: Դժբախտաբար, այդ բախումներն արդեն հանգեցրել են մարդկային կորուստների և վիրավորումների: Անհրաժեշտ է լիցքաթափել լարվածությունը, լիովին հարգել հրադադարը և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ բանակցված լուծումներ փնտրելու նպատակով: Եվրոպական միությունը մնում է հանձնառու օգնելու հաղթահարել լարվածությունը և շարունակել իր մասնակցությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հաստատման գործընթացում», - նշված է Եվրոմիության հայտարարության մեջ: |
Փաշինյանը ժամանել է «Սուրմալու» առևտրի կենտրոն (տեսանյութ)
1608:54«Ինքիշխանություն կորցնող երկրներում աղետի վայրերից հանկարծ երաժիշտները սկսում են կոնցերտներ տալ». Ալեն Ղևոնդյան (լուսանկար)
2208:42Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում (լուսանկար)
3408:30Արամ Ա կաթողիկոսը ցավակցել է պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին
6707:12«Պետք է դպրոցում, ինստիտուտում «Հայապահպանություն» առարկա սերտել». Մնացական Բիչախչյան
8406:06«Դիլիջանի թունելն ավելի շատ հանքահորի է նման, քան թունելի». Արշալույս Մղդեսյան (լուսանկար)
11804:12