Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 օգոստոսի, 2022 թ.

Հարյուրավոր զինվորներ կեսգիշերին հրատապ տարհանվել են Արցախից. «Երևան թուդեյ»

169
Չորեքշաբթի, 03 օգոստոսի, 2022 թ., 21:18
Հարյուրավոր զինվորներ կեսգիշերին հրատապ տարհանվել են Արցախից. «Երևան թուդեյ»

«Երևան թուդեյ»-ը գրում է, որ երեկ երեկոյան Արցախի զորամասերում միանգամից խուճապային իրարանցում է սկսվել. հրամկազմը դիրքապահ ժամկետային զինծառայողներին տագնապ է տվել՝ արագ հավաքվել ու իջնել զորամաս․ հայտնել են, որ վաղաժամ զորացրում են:

Գիշերն ավտոբուսները արագ կազմակերպված մոտեցել են զորամասերին, որպեսզի հնարավորին շուտ ու աննկատ զորքին տեղափոխեն Հայաստան: Կեսգիշերն անց տասնյակից ավելի ավտոբուսներ միաժամանակ ճամփա են ընկել, ու, ինչպես զինվորներից մեկն է աղբյուրի հետ զրույցում իրավիճակը նկարագրել, այս գիշեր նոյեմբերի 10-ի լուսաբացի տեսարանն է կրկնվել իրականում։ Բերձորի ճանապարհը, ասում է, վերածվել էր Դեր Զորի գաղթի ծանր ու դաժան ճանապարհին:

Գիշերը զորքը բերվել է Երևան, «Բանվորի արձանի» մոտ իջեցրել են, խուճապային վիճակից ելնելով՝ ոչ բոլորի ծնողներին են հասցրել տեղեկացնել, որ «Բանվորի արձանի» նախկին տեղում դիմավորեն վաղաժամ զորացրված զավակներին: Զինվորների մեծ մասը, ասում են, լուռ, անհաղորդ ու անտրամադիր տեղավորվել են մայթեզրերին ու լուսաբացը դիմավորել Երևանում:

Աղբյուրը կապ է հաստատել Կոտայքից, Արարատից վաղաժամ զորացրված զինվորների և նրանց հարազատների հետ, ովքեր հաստատել են տեղեկությունը:

Փաստորեն, Ալիևն իրավիճակի տերն է... Այս գիշեր Արցախը լիովին դատարկվեց մեր զորքից: Զինծառայողներն իրենց ականջին հասածն էին փոխանցում՝ հաստատակամորեն պնդելով, որ հայկական իշխանությունը հերթական ու ծանր զիջումն արեց հենց այս գիշեր՝ մերկացրեց ու թուլացրեց Արցախը:

«Ադրբեջանը օգոստոսի 1-ին ժամանակ էր տվել, բայց հայկական բանակը մնաց իր դիրքերում, թշնամին օգոստոսի 2-ին հասկացավ, որ իրավիճակը պետք է սրել։ Տղերքից պատմում էին վերջին օրերին տարբեր ուղղություններով դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձերի, առանց կրակոցների ելումուտ անելու սադրանքների մասին: Պարզվում է՝ օգոստոսի 2-ին «դեդլայնի» հրահանգը հայկական իշխանությունն ընդունեց ի գիտություն, ու մեզ վախեցնում էին՝ խուճապ տարածելով, թե զորքին տարհանում ենք, որ նորից սեպտեմբերի 27 չսկսվի: Սա է իրականությունը։ Արցախը դատարկեցին, որ տան թուրքին»,- ասել է զրուցակիցը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: