Երևան`   +22 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 10 օգոստոսի, 2022 թ.

«Որոշակի փոփոխություններ կան՝ կապված և՛ ռազմական իրադրության, և՛ Բերձորի միջանցքի հետ». Արայիկ Հարությունյան

155
Չորեքշաբթի, 03 օգոստոսի, 2022 թ., 21:12
«Որոշակի փոփոխություններ կան՝ կապված և՛ ռազմական իրադրության, և՛ Բերձորի միջանցքի հետ». Արայիկ Հարությունյան

Հարգելի ՛ հայրենակիցներ
Այսօր կրկին հրավիրել եմ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ՝ քննարկելու Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական դրությունը:
Սադրանք որակելով Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ օգոստոսի 1-ից իրականացվող գործողությունները՝ նշել եմ, որ իրավիճակը լիցքաթափելու և խաղաղ հանգուցալուծելու նպատակով Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջոցով կատարվում են անհրաժեշտ քայլեր: Ուստի, դիմում եմ մեր բոլոր հայրենակիցներին՝ խնդրելով պահպանել զսպվածություն և հանգստություն:
Կարող ենք արձանագրել, որ այս փուլում որոշակի փոփոխություններ կան իրավիճակի լիցքաթափման հարցում՝ կապված և՛ ռազմական իրադրության, և՛ Բերձորի միջանցքի հետ: