Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 12 օգոստոսի, 2022 թ.

«Ադրբեջանցիները փորձում են Արցախում անել այն, ինչը Կոսովոյում է արվում». քաղաքագետ

103
Չորեքշաբթի, 03 օգոստոսի, 2022 թ., 15:42
«Ադրբեջանցիները փորձում են Արցախում անել այն, ինչը Կոսովոյում է արվում». քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Ադրբեջանցիները փորձում են Արցախում անել այն, ինչը Կոսովոյում է արվում: Կոսովոյի սերբերին նույնպես փորձում են Կոսովի անձնագրեր տալ ու սերբերի տեղաշարժը դեպի Սերբիա իրենց ոստիկանության վերահսկողության տակ վերցնել: Նպատակը՝ տեղահանություն:
Նույնը Արցախում են փորձում անել, Լաչինի միջանցքը վերահսկողության տակ վերցնել:
Նույն ձեռագիրը, նույն տեխնոլոգիան, միևնույն ժամանակ, «միջազգային հանրության» «խաղաղության» կոչերի տակ, նույն աշխարքաղաքական պայքարի տրամաբանությամբ»:

Աղբյուրը`   Ստեփան Դանիելյան