Երևան`   +22 °C
Այսօր`   Երեքշաբթի, 09 օգոստոսի, 2022 թ.

«Փաշինյանն ու իր թիմակիցները 2010-ից այդ «դատավորին» բնութագրեցին «խամաճիկային դատարան, Մացո»». Վարդևանյան

105
Չորեքշաբթի, 03 օգոստոսի, 2022 թ., 16:24
«Փաշինյանն ու իր թիմակիցները 2010-ից այդ «դատավորին» բնութագրեցին «խամաճիկային դատարան, Մացո»». Վարդևանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի գրառումը. «Տարիներ առաջ «դատավոր» Մնացական Մարտիրոսյանը կալանավորում, այնուհետև ազատազրկման է դատապարտում Նիկոլ Փաշինյանին: Վերջինս ու իր թիմակիցները 2010 թվականից այդ «դատավորին» բնութագրեցին «խամաճիկային դատարան, դահիճ, Մացո և այլն»:

Տարիներ անց այդ անձը, ու իր թիմը դառնում են իշխանություն, իսկ նույն «դատավորը», ում բնութագրում էին «խամաճիկային դատարան», ոչ միայն շարունակում է որպես դատավոր հանդես գալ, այլ հավակնում է դատարանի նախագահ լինել, ու դրա համար կալանավորում է բոլորին: Այդ մարդու նիստի ժամանակ մարդու մահ է լինում, իսկ ինքը չի փոխվում: Այսօր Ավետիք Չալաբյանի գործով դատախազը, մեղադրանքի պատասխանատուն ՉԻ ԱՌԱՐԿՈւՄ այլ խափանման միջոցի կիրառմանը, բայց «դատավորը» կալանավորում է: Նոր քրեական դատավարության օրենսգիրքը նման իրավիճակում, երբ անձն ազատվել էր կալանքից, չի թույլատրում առանց ՆՈՐ հանգամանքի կրկին կալանավորել, բայց դա էլ է անտեսվում:
Փաստ է՝ օրվա իշխանությունների համար վերջ չկա աննախադեպ ապօրինություններին...»:

Աղբյուրը`   Արամ Վարդևանյան