Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 12 օգոստոսի, 2022 թ.

«Որևէ իշխանության ժամանակ նման քաղաքական բռնաճնշումներ չեն եղել». Նաիրա Զոհրաբյան

140
Չորեքշաբթի, 03 օգոստոսի, 2022 թ., 14:24
«Որևէ իշխանության ժամանակ նման քաղաքական բռնաճնշումներ չեն եղել». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գրառումը.

«Բոլոր իշխանությունների գործիք Մնացական Մարտիրոսյանը, նույն ինքը՝ Մացոն, քիչ առաջ 3 ամսով կալանավորեց Ավետիք Չալաբյանին։

Ու թեև անգամ հանրային մեղադրողը միջնորդեց կիրառել գրավ, սակայն Մացոն հավատարիմ մնաց իր տեսակին։

Ավետիք Չալաբյանը քաղաքական բանտարկյալ է, ինչպես այս ռեժիմի դեմ պայքարող ու կալանավորված բազմաթիվ տղաներ, և միջազգային հանրություն կոչված աջաբսանդալի քար լռությունը՝ Հայաստանում դատական համակարգը պոլի շոր սարքելու գործընթացի հանդեպ, մեկ բան է փաստում՝ «միջազգային հանրություն» ՓԲԸ-ի լուռ աջակցությամբ մենք դեռ շատ բան ենք զիջելու թուրքին՝ հանուն ֆեյք խաղաղության։

Որպես «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան կազմակերպության նախագահ՝ դիմել եմ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովին, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին՝ Ավետիք Չալաբյանի հանդեպ իրականացվող հստակ քաղաքական հետապնդման խնդրով։

Երբևէ, որևէ իշխանության ժամանակ նման տրյապկա դատական համակարգ և նման կարգի քաղաքական բռնաճնշումներ չեն եղել»։

Աղբյուրը`   Նաիրա Զոհրաբյան