«Ավետիք Չալաբյանը քաղբանտարկյալ է». Ժաննա Ալեքսանյան
![]() Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի գրառումը․ «Ավետիք Չալաբյանին նորից կալանավորեցին: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ասում է՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, դիմեք դատական իշխանությանը, բայց ոնց դիմեն դատական իշխանությանը, եթե դեմ եք տալիս Մնացական Մարտիրոսյանին, որի ձեռքի տակով անցել են մի քանի տասնյակ քաղբանտարկյալներ, ընդ որում՝ նրանցից որոշ մասը ՄԻԵԴ-ով է անցել և արդարացվել է, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հենց նա էլ արդարադատության երաշխավորն է մեր երկրում: Ինչպես կարող էր այդ դատավորը շարունակել աշխատել, որը բացահայտորեն ակնհայտ ապօրինի դատավճիռներ է կայացրել և շարունակում է կայացնելլ: Հարգելի՛ արդարադատության նախարար, Ավետիք Չալաբյանը քաղբանտարկյալ է, ամբողջ ցանկության դեպքում այլ բան մտածել հնարավոր չէ: Միայն թե բանտ ուղարկեն և սա արդարադատության երաշխավորի սրտով է: Եվ դատական համակարգը բարեփոխելու մասին հեքիաթներ մեզ մի պատմեք»: Աղբյուրը` Ժաննա Ալեքսանյան |
Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում (լուսանկար)
3408:24«Արամ Մանուկյան ունեցող ազգը նախընտրում ա Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեբանությո՞ւնը». Հովհաննես Իշխանյան
8001:06«Մենք ռուս ենք». հայը, ադրբեջանցին, վրացին և այլոք՝ պուտինյան քարոզչական հոլովակում (տեսանյութ)
7900:54«Աղավնոն չենք հանձնելու. ազատություն ազատամարտիկներին». երկրպագուն պաստառով ներխուժեց խաղադաշտ (տեսանյութ)
8500:36«Վայոց ձորի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը ժամեր շարունակ կրակում են». Հոխիկյան
9300:18«Լսել ռաբիս, պարել արաբական, հարգել գողական, ծաղրել սովորողին, ատել ուսումը, սիրել օտարին...». Վահագ Ռաշ
8900:06