«Պարզ է չէ՞, որ նման բան գրվել է հատուկ հանձնարարությամբ». Վահան Հովհաննիսյան
![]() Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սպասեցի մինչև արսեն թորոսյանի շուրջ աղմուկը մարի նոր գրեմ: Օրեր առաջ մի հրապարակում էի կատարել՝ պետության կողմից հասարակության մոլորեցման գիտական հնարքների, տեխնոլոգիաների մասին: թորոսյանի արտաբերածն այդ տեխնոլոգիաների կիրառման դասական, դասագրքային օրինակ է: Չեք կարծում չէ՞, որ թորոսյանը մի առավոտ վեր կացավ, մտածեց-մտածեց ու հանկարծ որոշեց նման բան գրել: Պարզ է չէ՞, որ նման բան գրվել է հատուկ հանձնարարությամբ և հատկապես այն օրը, երբ անհրաժեշտ էր հասարակության ուշադրությունը շեղել ինչ-որ կարևոր գործընթացներից: Ես քաղաքագետ չեմ, բայց լրահոսի մակերեսային ուսումնասիրումը ենթադրում է, որ այդպիսի իրադարձություն է վերջին օրերի սահմանային լարվածությունն ու Արցախից զորքերի դուրսբերումը, (չի բացառվում, որ այլ՝ առավել խորը պրոցես կա, որը տեսանելի չէ): Էնպես որ, հաջորդ անգամ, երբ դրա նման մեկը նմանօրինակ մի բան երկնի, ոչ թե բարկացած ստատուսներ հնարեք, թե ԻՆՉՊԵՍ կարելի է նման բան գրել, այլ Ձեզ հարց տվեք, թե ԻՆՉՈՒ է այդ աղբը հենց այդ ժամանակ գրել: Այսինքն՝ կարևորը ճիշտ հարցադրումն է: Հենց այդ հարցը տաք ու պատասխանը ստանաք ամեն ինչ իր տեղը կընկնի: Մի բան ևս հիշեք. ինչքան շատ եք սևեռվում գրածի բովանդակության վրա՝ բարկանում, քննադատում, ստատուսներ գրում, այդքան շատ է թորոսյանի սենսեյը հասնում իր նպատակին»: Աղբյուրը` Վահան Հովհաննիսյան |
«Թե՞ դուք եք «Հաքին.ազ»-ի խմբագրին հրավիրել 21-րդ դարի հայկական գաղթը լուսաբանելու համար»․ Ն․ Զոհրաբյան
3921:42«Ռուսաստանի դեսպանատան նոտայից զայրացած մարդկանց ընդամենը մեկ ճշմարտություն կասեմ»․ Սուրենյանց
8719:52«Արդարացի կլիներ, եթե ՀՀ ԱԳՆ-ն հրավիրեր Երևանում ՌԴ դեսպանին և բացատրություն պահանջեր»․ Վահրամ Աթանեսյան
13017:18«ՌԴ ԱԳՆ-ն ու Հայաստանում ՌԴ դեսպանատունը ճիշտ կլինի՝ փոխեն հռետորաբանությունը». Արշալույս Զուրաբյան
13517:12«Արցախյան հակամարտության շուրջ ինչ կլիներ, եթե գործող վարչակարգը հեռանար նոյեմբերի 9-ից հետո». Արմեն Աշոտյան
15115:30«Կարո՞ղ ենք համարել, որ Ավինյանը քարոզարշավն սկսեց պայթյունի վայրից». Բաբկեն Հարությունյան
16714:48