Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 12 օգոստոսի, 2022 թ.

«Տենց լավ չի, ականապատ դաշտի քարտեզներն էլ գրպանը դրեք նոր հետ ուղարկեք». Վիտալի Մանգասարյան

107
Չորեքշաբթի, 03 օգոստոսի, 2022 թ., 10:18
«Տենց լավ չի, ականապատ դաշտի քարտեզներն էլ գրպանը դրեք նոր հետ ուղարկեք». Վիտալի Մանգասարյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՊՆ-ից տեղեկացնում են, որ մոտ 10 օր առաջ Վարդենիսի ուղղությամբ թշնամական պետության զինծառայող են բռնել մեր դիրքապահները։ Այնուհետև երկրի անվտանգության և զինծառայողների կյանքի ու առողջության մասին զօր ու գիշեր հոգ տանող գերատեսչությունից հայտնում են, որ այդ օրերի ընթացքում պարզել են, որ ադրբեջանցի զինծառայողը մոլորվել է, և բռնել հետ են տվել։

Տենց լավ չի, ականապատ դաշտի քարտեզներն էլ գրպանը դրեք նոր հետ ուղարկեք։ Կամ եթե քարտեզները վաղուց տվել պրծել եք, տեսեք ինչ կա, որ կարելի է հետը դնել, որպեսզի դատարկ ձեռքով հետ չգնա։

Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր տղերքն էլ, ինչպես ստեղծված իրավիճակի թիվ մեկ մեղավոր և թիվ մեկ պատասխանատուն էր հայտարարում մեկ տարի առաջ՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, կսպասեն մի քանի ամիս»։