Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 օգոստոսի, 2022 թ.

«Հայաստանն իր տարածաշրջանային և աշխարհագրական դիրքով գտնվում է ճգնաժամի կիզակետում». Արթուր Թովմասյան

160
Երեքշաբթի, 02 օգոստոսի, 2022 թ., 22:48
«Հայաստանն իր տարածաշրջանային և աշխարհագրական դիրքով գտնվում է ճգնաժամի կիզակետում». Արթուր Թովմասյան

Հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանի գրառումը․ «1962 թվականի Կարիբյան ճգնաժամից հետո աշխարհում մինչ օրս այսպիսի ճգնաժամ չի եղել:
Մենք կանգնած ենք Երրորդ համաշխարհային պատերազմի շեմին, և ցավը նրանում է, որ Հայաստանի իշխանությունները դա չեն գիտակցում: Չեն գիտակցում այն, որ Հայաստանն իր տարածաշրջանային և աշխարհագրական դիրքով գտնվում է այդ ճգնաժամի կիզակետում: Իշխանությունները չե՞ն ուզում գիտակցել, թե՞ իրենց դա ձեռք չի տալիս. ըստ իս, նրանք գիտակցում են, բայց զբաղված են իշխանություն պահելով և Հայրենիքի, Հայ ժողովրդի հաշվին սեփական կյանքը բարելավելով, իսկ թե հետո ինչ կլինի երկրի ու ժողովրդի հետ, թքած ունեն:
Իսկ մեր միամիտ ժողովուրդը նստել է թաղտին և սպասում է, թե ով պետք է իր փոխարեն լուծի իր վզին դրած հոգսերի և գոյատևման հարցը:
Հ.Գ. Այն ժամանակ ԽՍՀՄ–ն իր մարտավարական հրթիռները տեղաբաշխեց Կուբայում։ Ու թեև դա Թուրքիայում ամերիկյան զենքի տեղակայման պատասխանն էր, աշխարհը դրանից ավելի հանգիստ չէր դառնում։ Լուրջ կոնֆլիկտ էր հասունանում, մոլորակը երբեք այդքան մոտ չէր եղել միջուկային պատերազմին, և մեր Ազգի լավագույն զավակներից մեկը՝ Միկոյանը, կարողացավ հարթել այդ ճգնաժամը, Անաստաս Իվանիչը փրկեց մարդկությունը, և աշխարհին բերեց խաղաղություն»:

Աղբյուրը`   Արթուր Թովմասյան