Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 12 օգոստոսի, 2022 թ.

«Պայթուցիկների մասին ահազանգերը կարող են իրականացվել թշնամու կողմից». Վարդան Ոսկանյան

172
Երեքշաբթի, 02 օգոստոսի, 2022 թ., 23:30
«Պայթուցիկների մասին ահազանգերը կարող են իրականացվել թշնամու կողմից». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը. «Երևանում պայթուցիկ սարքերի տեղադրման մասին «ահազանգերի»՝ արդեն իսկ զանգվածային և հաճախադեպ բնույթը ցույց է տալիս, որ Հայաստանն, ըստ էության, ենթարկվում է հոգեբանական ահաբեկչական հարձակումների, որոնց նպատակը կարող է լինել թե՛ խուճապի տարածումը և թե՛ այս խնդրով զբաղվող ծառայությունների և ընդհանրապես, հանրության զգոնության բթացումը։
Հետևաբար, նման փաստացի հարձակումներ իրականացնողները պետք է հնարավորին արագ բացահայտվեն և ենթարկվեն խստագույն պատժի, քանի որ չի բացառվում, որ դրանք ծրագրված կերպով կարող են կատարվել նաև թշնամու կողմից կամ թշնամական ուղղորդմամբ և համակարգմամբ»։

Աղբյուրը`   Վարդան Ոսկանյան