Երևան`   +37 °C
Այսօր`   Երկուշաբթի, 15 օգոստոսի, 2022 թ.

«Գերասիմն արգելել է, որ իր համար փրկագին կամ գրավ վճարեն». Հոխիկյան

196
Երեքշաբթի, 02 օգոստոսի, 2022 թ., 21:12
«Գերասիմն արգելել է, որ իր համար փրկագին կամ գրավ վճարեն». Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը. «Գերասիմ Վարդանյանը մեր օրերի ամենասկզբունքային ու համարձակ ազգային գործիչներից մեկն է, ում քաղաքական հայացքների ու պայքարի համար ճղճիմ պաշտոնյաները նրան սարքած մեղադրանքներով կալանավայր տարան։
Մենք հասկանում ենք, որ Գերասիմը, կամ ինչպես նրան իր գաղափարակից ընկերներն են ասում՝ Չե Գերասը, առաջին ու միակ մարդը չէ, ով բռնաճնշումների է ենթարկվում իր երկրի ազատագրության համար, բայց նա քչերից է, որ դիմանում է ճնշումներին ու արժանապատիվ կերպով հաղթահարում։ Իսկ դատարանի դահլիճում համարձակություն է ունենում դատավորի ճակատին ասել, որ հաղթելու է անգամ բանտում ու ջախջախելու Նիկոլին։
Գերասիմը արգելել է, որ իր համար փրկագին կամ գրավ վճարեն, ու ինքը կմնա կալանքի տակ այնքան ժամանակ, մինչև համառ պայքարով հասնի հաղթանակի»։

Մենք բանտից էլ կպայքարենք, բանտում կհաթենք ու բանտում կջախջախենք Նիկոլին. Գերասիմ Վարդանյան