Երևան`   +23 °C
Այսօր`   Կիրակի, 07 օգոստոսի, 2022 թ.

Մետրոպոլիտենով ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված են

171
Երեքշաբթի, 02 օգոստոսի, 2022 թ., 20:12
Մետրոպոլիտենով ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված են

Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ քաղաքացիներ,
օգոստոսի 2-ին՝ ժամը 18:59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:
Այս պահին մետրոպոլիտենով ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված են: Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»:

Աղբյուրը`   Տաթև Խաչատրյան