Ուկրաինական բանակը Խերսոնի շրջանում ազատագրել է ևս 7 բնակավայր
![]() Ուկրաինացի զինվորականները ռուսական զորքերից ամբողջությամբ ազատագրել են Խերսոնի շրջանի ևս 7 բնակավայր։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում կատարելով գործող պաշտոնակատարի հայտարարությանը։ «Այսօր արդեն պաշտոնապես հաստատվել են 53 բնակավայրի անուն, որոնք ազատագրվել են: Մենք այդ տեղեկատվությունը ներկայացնում ենք միայն այն ժամանակ, երբ դա համաձայնեցված է Գլխավոր շտաբի հետ: Քանի որ զինվորականները դեռևս որոշակի ականազերծման գործողություններ են իրականացնում մինչև ամբողջական ազատագրումը»,- ասել է Բուտրին: Նա նաև ընդգծել է, որ դեռ վաղ է վերադառնալ Խերսոնի շրջանի ապաօկուպացված բնակավայրեր, քանի որ ռուսներն անընդհատ գնդակոծում են ազատագրված տարածքները։ Ընդամենը երեկ Բուտրին ասել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը ռուսներից ազատագրել են 46 բնակավայրեր, սակայն այսօր այդ ցուցանիշն արդեն գերազանցել է 50-ը։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
