Չինական ավիակիրները ծով են դուրս եկել Փելոսիի՝ Թայվան այցին ընդառաջ
Չինական ավիակիրները լքել են Ցինդաո և Սանյա նավահանգիստները և ծով են դուրս եկել՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան հնարավոր այցին ընդառաջ, հայտնում է China Times-ը։ Պարզ չէ՝ նավերը շարժվում են դեպի Թայվանի նեղուց, թե՞ մասնակցելու են զորավարժություններին: Սակայն նրանց առաջխաղացումը վկայում է տարածաշրջանում Չինաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմական առճակատման սրման մասին, գրում է թերթը։ Հիշեցնենք՝ Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին զգուշացրել էր Փելոսիի՝ Թայվան այցի հետևանքների մասին: Նախօրեին էլ Չինաստանի նախագահ Սի Ծինփինն էր հայտարարել, որ Վաշինգթոնը պետք է պահպանի «մեկ Չինաստան» սկզբունքը և որ Պեկինը կտրականապես դեմ է Թայվանի անկախությանն ու դրսի միջամտությանը։ Սի Ծինփինը Թայվանի հարցով զգուշացրել էր՝ «կրակի հետ չխաղալ»։ «ԱՄՆ-ը չպետք է վախենա Չինաստանի հռետորաբանությունից կամ հնարավոր գործողություններից»,- արձագանքել էր Փենթագոնի խոսնակ Ջոն Քիրբին՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Թայվանին և կփորձի կապ պահպանել Չինաստանի հետ: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00