Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 12 օգոստոսի, 2022 թ.

«Մենք մեր խաղաղության գնալու ժամանակը պնդաճակատների գավառամտության պատճառով բաց թողեցինք 30 տարի առաջ»․ Հրանտ Վարդանյան

148
Չորեքշաբթի, 03 օգոստոսի, 2022 թ., 03:12
«Մենք մեր խաղաղության գնալու ժամանակը պնդաճակատների գավառամտության պատճառով բաց թողեցինք 30 տարի առաջ»․ Հրանտ Վարդանյան

Կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««ԹԹԵՆԻ»
Երջանկահիշատակ կինոռեժիսոր Գենադի Մելքոնյանը՝ 1979թ. մի շատ զիլ կարճամետրաժ ֆիլմ ստեղծեց «Թթենի» անվամբ, որը երկու ընկեր հարևանների մեջ ծագած կոնֆլիկտի մասին էր։ Նրանցից մեկը աղջիկ երեխաներ ուներ, մյուսը՝ տղա, մեկը հաղթանդամ էր, մյուսը՝ փոքրամարմին։ Նրանք, ովքեր տեսել են ֆիլմը, կհիշեն, որպեսզի գան հաշտության, խաղաղության, որպեսզի երեխաների աչքերում փոքրամարմին հարևանը՝ որպես տան հայր, որպես տան տղամարդ, նսեմացած չերևա, հաղթանդամը գնում է կոմպրոմիսի, որովհետև ուժեղը նա է։
Հ․Գ
Խաղաղության գնում է նա, ով ուժեղ է, մենք մեր խաղաղության գնալու ժամանակը՝ հաստագլուխ պնդաճակատների գավառամտության պատճառով, բաց թողեցինք երեսուն տարի առաջ։ Այսօր մեր խաղաղության գնալու ուժը հստակ չի, դեռ չի երևում, դա է պատճառը, որ բոլորն անհանգիստ են»։

Աղբյուրը`   Հրանտ Վարդանյան