«Պետք է ընդունենք, որ սխալվել ենք»․ Արսեն Թորոսյան
ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խաղաղության գինը Քարոզել են ազգի արտոնյալները, որ երբեք իրենք չէին զոհվելու, քարոզել են իրենց «ազգային» հռչակած կուսակցությունները, որ մահով են արդարացրել իրենց գոյությունը, քարոզել են մոլորված մարգինալներն ու ռոմանտիկները, քարոզել են՝ մեզ զոհվելու, և ոչ թե՝ ապրելու դատապարտող օտարները։ Ու տրվել ենք մենք այդ քարոզին, մեծից փոքր, ռամիկից մտավորական, սովորական քաղաքացուց մինչև իշխանավոր։ Տրվել ենք ու ընտրել մահը, ոչ թե՝ կյանքը։ Ու շարունակվում է այդ քարոզը։ Դեռ ինչքան պետք է ընտրենք մահը և ոչ թե՝ կյանքը, դեռ ինչքա՞ն պետք է սխալվենք: Մինչև իսպառ բնաջնջո՞ւմ, որ լոկ մնա՞նք այլ ազգերի պատմության դասագրքերում։ Որ կրկին պատմական հայրենիք դավանենք՝ իրականի փոխարեն։ Մեր սխալների ընդունումն է բերելու խաղաղության, ոչ թե՝ դրանց կրկնումը։ Իրավունք չունենք կրկնել նույն սխալները՝ մերժելով օբյեկտիվ իրականությունը կամ մեկնաբանելով այն մեր քմահաճույքով։ Իրավունք չունենք։ Խաղաղությունն անգին է»։ Աղբյուրը` Արսեն Թորոսյան |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36