Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ավտովթար Գեղարքունիքի մարզում․ կա 1 զոհ, 5 վիրավոր

447
Երեքշաբթի, 02 օգոստոսի, 2022 թ., 10:54
Ավտովթար Գեղարքունիքի մարզում․ կա 1 զոհ, 5 վիրավոր

Երեկ՝ օգոստոսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22։20-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 22-ամյա Արտյոմ Պ-ի վարած Mercedes մակնիշի և 20-ամյա Արտյոմ Մ-ի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Mitsubishi-ի ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 58-ամյա Ջեմմա Մախմուրյանը տեղում մահացել է։ Իսկ Mitsubishi-ի վարորդ Արտյոմ Մ-ն, նրա ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 41-ամյա Թելլի Ս-ն, 46-ամյա Արմենուհի Մ-ն, Mercedes-ի վարորդ Արտյոմ Պ․-ն և նրա ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Արթուր Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։