Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Ուկրաինան ստանում է զենք, որը չունի անգամ գերմանական բանակը». Շոլց

776
Երեքշաբթի, 02 օգոստոսի, 2022 թ., 11:30
«Ուկրաինան ստանում է զենք, որը չունի անգամ գերմանական բանակը». Շոլց

Գերմանիայի կողմից Ուկրաինային ռազմական աջակցության կրճատման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. Ուկրաինայի զինված ուժերը Բեռլինից ստացել են այնպիսի զինատեսակներ, որոնք դեռ Գերմանիայի սպառազինությունում ներկայացված չեն։ Այս մասին Globe and Mail-ին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

«Այս համակարգերից մի քանիսն այնքան նոր են, որ շատ քիչ են արտադրվել, իսկ դրանցից որոշները նույնիսկ չեն ներկայացվել Բունդեսվերին»,- ասել է Շոլցը։