Երևան`   +19 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Կրակոցներ՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են վնասված ավտոմեքենաներ

562
Կիրակի, 31 հուլիսի, 2022 թ., 18:12
Կրակոցներ՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են վնասված ավտոմեքենաներ

Այսօր՝ հուլիսի 31-ին, կրակոցներ են հնչել Երևանում:

Ինչպես հայտնում է հոտոլրագրող Գագիկ Շամշյանը ժամը 15։00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Իսահակյան 12 հասցեում կրակոցներ են հնչել։

Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են ատրճանակից արձակված կրակված պարկուճներ, փայտե մահակներ, բիտաներ, կայանված վիճակում գտնվող Volkswagen և Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաներ։
Տեղում Դ. Կիրակոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ էլ դեպքի փաստով վարույթ է նախաձեռնվել։