Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ավտովթար Այնթապ գյուղի մոտակայքում․ կա մեկ զոհ

786
Շաբաթ, 30 հուլիսի, 2022 թ., 17:30
Ավտովթար Այնթապ գյուղի մոտակայքում․ կա մեկ զոհ

Հուլիսի 30-ին, ժամը 09։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Այնթապ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Գ. Կ.) և «KamAZ» (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1957 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին: