Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Արարատում BMW-ն մխրճվել է 2 բեռնատարների մեջ․ վարորդի դին դուրս է բերվել հատուկ տեխնիկայով

716
Շաբաթ, 30 հուլիսի, 2022 թ., 12:48
Արարատում BMW-ն մխրճվել է 2 բեռնատարների մեջ․ վարորդի դին դուրս է բերվել հատուկ տեխնիկայով

Հուլիսի 30-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։00-ի սահմանում Երևան-Երասխ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում, Այնթափ գյուղի վարչական տարածքում BMW մակնիշի ավտոմեքենան մխրճվել է ճանապարհին կայանված 2 բեռնատարների մեջ, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Նշվում է, որ վթարի հետևանքով BMW-ի վարորդը տեղում մահացել է։

Դին ավտոմեքենայից դուրս են բերել ԱԻՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները։ Փրկարարները մոտ 1 ժամ հատուկ տեխնիկայի միջոցով մասնատեցին ավտոմեքենան, որպեսզի կարողանան դին դուրս բերել։

Պարզվում է բեռնատար ավտոմեքենաների վարորդների ինքնությունը։