Երևան`   +21 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

Սևանի թերակղզու լողափերից մեկում հնչել են կրակոցներ

935
Ուրբաթ, 29 հուլիսի, 2022 թ., 22:54
Սևանի թերակղզու լողափերից մեկում հնչել են կրակոցներ

Այսօր՝ հուլիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18։30-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին տեղեկություններ են ստացվել, որ Սևանի թերակղզու լողափնյա տարածքներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Այս պահին ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրի զննություն են կատարում՝ պարզելու համար դեպքի հանգամանքները։ Ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության մի քանի օպերլիազորներ ենթադրյալ վիճաբանության վայրն են պարզում, որտեղից էլ այնուհետև վիճաբանողները հեռացել են, ու հնչել են կրակոցներ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյո՞ք ծեծկռտուքի և կրակոցների հետևանքով տուժածներ կան, թե ոչ։