Երևան`   +24 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Երիտասարդ տղան նետվել է Կիևյան կամրջից

872
Ուրբաթ, 29 հուլիսի, 2022 թ., 22:12
Երիտասարդ տղան նետվել է Կիևյան կամրջից

Այսօր՝ հուլիսի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18։00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել։

Պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 23-ամյա Արտյոմ Վ-ն էր։ Դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժկական փորձաքննություն։