Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Խոսրովի անտառ»-ում ուսումնավարժության ժամանակ հրդեհ է բռնկվել

614
Ուրբաթ, 29 հուլիսի, 2022 թ., 17:30
«Խոսրովի անտառ»-ում ուսումնավարժության ժամանակ հրդեհ է բռնկվել

Հուլիսի 29-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում «Անտառային տարածքներում առաջացած խոշոր հրդեհների մարման աշխատանքների իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժության անցկացման ժամանակ մոտ 500 մետր հեռավորության վրա՝ անտառածածկ տարածքում, հրդեհ է բռնկվել։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ուսումնավարժությանը ներգրավված ԱԻՆ ՓԾ ստորաբաժանումները և ՊՆ ուղղաթիռը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։48-ին։ Այրվել է մոտ 3000 քմ անտառածածկ տարածք։