Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Հայաստանն ու Ադրբեջանը ցանկանում են ՇՀԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալ». Լավրով

910
Ուրբաթ, 29 հուլիսի, 2022 թ., 16:48
«Հայաստանն ու Ադրբեջանը ցանկանում են ՇՀԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալ». Լավրով

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրները արտաքին քաղաքական գերատեսչությունների մակարդակով խորհրդակցություններ կանցկացնեն մինչև Սամարղանդում կազմակերպության գագաթնաժողովը՝ մի շարք երկրների դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցով: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Տաշքենդում ՇՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո:

«Համապատասխան փաստաթղթերը լրացուցիչ կընդունվեն Սամարղանդում։ Արաբական մի շարք երկրներ նման հետաքրքրություն են ցուցաբերում, նաև՝ Հայաստանը, Ադրբեջանը, մի շարք ասիական երկրներ։ Մինչև գագաթնաժողովը շարունակվելու են խորհրդակցությունները՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների մակարդակով»,- նշել է Լավրովը:

ՇՀԿ առաջնորդների գագաթնաժողովը տեղի կունենա Սամարղանդում սեպտեմբերի 15-16-ը: