19-ամյա երիտասարդը դանակահարել է եղբորը․ ոստիկանություն
634
Ուրբաթ, 29 հուլիսի, 2022 թ., 13:00
Հուլիսի 28-ին ոստիկանություն էր զանգել Նոր Խարբերդի 22-ամյա մի բնակիչ և հաղորդում տվել, որ եղբայրն իրեն դանակահարել է: Նշված հասցե էր մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը: 22-ամյա երիտասարդը հայտնել էր, որ ժամը 09.30-ին տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 19-ամյա եղբայրը դանակով խփել է իր կրծքավանդակին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Շենգավիթի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-միջոցառումների շնորհիվ 19-ամյա երիտասարդը Նոր Խարբերդի 9-րդ փողոցում հայտնաբերվել, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին հայտնում են ոստիկանությունից։ |
«Զգացի, որ էդ երեխան չէր կարողանում ղեկը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին
021:54Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
7719:4813 տարեկան աղջկա նկատմամբ սեռական գործողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են
10217:18Ադրբեջանցին դանակահարել է Մոսկվայի բնակչին (տեսանյութ)
15615:36Վարդենիսում 13 տարեկան աղջկա են բռնաբարել
9315:24Նոր Երզնկա գյուղի սկզբնամասում ավտոբուսը վթարի է ենթարկվել. 29 ուղևոր հոսպիտալացվել է
363Երեկ, 20:00