Չինաստանի ղեկավարը վերջնագիր է ներկայացրել Բայդենին
![]() Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Չինաստանը կտրականապես դեմ է անջատողականությանը և «Թայվանի անկախությանը», ինչպես նաև՝ արտաքին ուժերի միջամտությանը։ Նա հավելել է, որ չին ժողովրդի կամքը, որի բնակչությունը գերազանցում է 1,4 միլիարդը, «անդրդվելի է» ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում։ «Դուք չեք կարող դեմ գնալ ժողովրդի կամքին, նա, ով խաղում է կրակի հետ, անպայման ինքն իրեն կայրի»,- ասել է Սի Ցզինպինը: Միաժամանակ, ամերիկացի նախագահը վստահեցրել է Չինաստանի առաջնորդին, որ Վաշինգթոնը չի աջակցում թայվանցի անջատականներին, հայտնել են Չինաստանի ԱԳՆ-ից։ «Պատրաստ եմ կրկնել. Միացյալ Նահանգները հետևում է «միասնական Չինաստանի» սկզբունքին։ Մեր դիրքորոշումը չի կարող փոխվել, մենք չենք աջակցում Թայվանում անջատողական տարրերին»,- ասել է Բայդենը։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
