Իտալիան կավելացնի ռազմական ծախսերը
![]() Իտալիայի պաշտպանության նախարար Լորենցո Գուերինին ստորագրել է եռամյա պլանավորման փաստաթուղթ, ըստ որի Իտալիան այս տարի ռազմական ծախսերը կհասցնի 18 միլիարդ եվրոյի, մինչդեռ անցյալ տարի այդ գումարը կազմում էր ընդամենը 16,8 միլիարդ եվրո։ Այս մասին հայտնում է La Repubblica-ն։ Պարբերականի տվյալներով՝ ծախսերի ցանկում առանձնանում է ապագա վեցերորդ սերնդի Tempest կործանիչը, որի մշակմանը մասնակցում է Իտալիան Մեծ Բրիտանիայի և Շվեդիայի հետ միասին։ Նշվում է, որ այս ծրագրի համար կհատկացվի լրացուցիչ 200 մլն եվրո։ Նախատեսվում է նաև ստեղծել զրահատեխնիկայի շարք և կառուցել երկու երկկենցաղ նավ՝ դեսանտային գործողությունների համար։ Հաղորդվում է, որ Գուերինին անվտանգության հարցերով հատուկ խորհրդարանական հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է, որ շուտով կհաստատվի Ուկրաինա զենք ուղարկելու մասին չորրորդ հրամանագիրը։ Պարբերականի տվյալներով՝ Իտալիան մատակարարել է 155 մմ տրամաչափի մի քանի հրետանային կայանքներ, սակայն Կիևը ցանկանում է ավելացնել դրանց թիվը, ինչպես նաև խնդրում է Հռոմին մի քանի հրթիռ ուղարկել։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
