Իրանը մարտական անօդաչու սարքեր է վաճառել Ռուսաստանին
![]() Իրանն արդեն Ռուսաստանին է մատակարարել Shahed 129 հարվածային և հետախուզական անօդաչու թռչող սարքեր, գրում է Censor.NET-ը։ Իրանական անօդաչու թռչող սարքերի խմբաքանակը Կասպից ծովով ուղարկվել է Ռուսաստան. ապագայում Աստրախանի և Վոլգոգրադի տարածքով նախատեսվում է ռազմական բեռը հասցնել Ուկրաինայի սահման։ Հայտնի է, որ ծանր հարվածային անօդաչուներ Shahed 129-երը կազմում են բեռի հիմնական մասը։ Դրա մշակման ընթացքում հիմք են ընդունվել իսրայելական Hermes 450 անօդաչու թռչող սարքը և ամերիկյան MQ-1 Predator-ը։ Shahed 129-ի ֆյուզելյաժի երկարությունը 8 մ է, թևերի բացվածքը՝ 16 մետր։ Հայտարարված մարտական ծանրաբեռնվածությունը կազմում է մինչև 400 կգ։ Թռիչքի արագությունը՝ մինչև 150 կմ/ժ՝ մինչև 200 կմ շառավղով: Հայտարարված թռիչքի հեռավորությունը մինչև 1700 կմ: Մշակողները պնդում են, որ դրոնը կարող է օդում մնալ մինչև 24 ժամ։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
