Մակրոնն ու Ռաիսին երկու ժամ զրուցել են հեռախոսով
2577
Կիրակի, 24 հուլիսի, 2022 թ., 01:06
![]() Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին երկժամյա հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության ամրապնդումը, տարածաշրջանային և միջազգային հարցեր, այդ թվում՝ պարենային և էներգետիկ անվտանգությունը։ Խոսելով տարբեր երկրների հետ Իրանի քաղաքական և տնտեսական համագործակցության նկատելի ընդլայնման մասին՝ իրանական պետության ղեկավարը նշել է, որ Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները վնասակար են համաշխարհային տնտեսության, հատկապես Եվրոպայի համար։ Էմանուել Մակրոնն իր հերթին ընդգծել է Իրանի դերը տարածաշրջանային քաղաքական գործընթացներում և ասել, որ իր երկրի դերն Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտին կշարունակվի։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
