Թալիբներն Իրանից 350 հազար տոննա նավթ կգնեն
![]() Թալիբանի կառավարության ֆինանսների նախարարությունը հայտարարել է Իրանից 350 հազար տոննա նավթ գնելու վերաբերյալ Թեհրանի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Aamaj News լրատվական գործակալությունը։ Ֆինանսների նախարարության հրապարակած տեղեկագրում ասվում է, որ Թեհրանում կայացած բանակցություններին մասնակցել են նավթագազային պետական ընկերության, ԱԳՆ-ի, Առևտրի նախարարության, Կենտրոնական բանկի և Նորմատիվների և ստանդարտների դեպարտամենտի համատեղ պատվիրակության անդամները։ Այնտեղ իրանական բաժնետիրական ընկերության հետ 350 հազար տոննա նավթ գնելու պայմանագիր է կնքվել։ Դրա ներմուծումն Աֆղանստան կսկսվի առաջիկա օրերին։ Բացի այդ, թալիբների պատվիրակությունը բանակցել է իրանցի պաշտոնյաների հետ նավթամթերքի գնի, որակի, գնման և տարանցման շուրջ։ Տեղեկագրում նշվում է, որ թալիբները և Իրանի իշխանությունները պայմանավորվել են նաև միջկառավարական պայմանագրերի, համատեղ նավթավերամշակման գործարանների կառուցման, նավթատարների շինարարության շարունակման, ինչպես նաև երկարաժամկետ պայմանագրերի իրականացման հարցերով համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին։ Ավելի վաղ՝ շաբաթ օրը, Թալիբների էներգետիկայի և ջրային ռեսուրսների նախարար մոլլա Աբդուլ Լաթիֆ Մանսուրը միջազգային հանրությանը կոչ է արել ազատել աֆղանական միջոցները, որպեսզի դրանք օգտագործվեն աֆղան ժողովրդի համար կարևոր նախագծեր իրականացնելու համար: Նրա խոսքով, իր ղեկավարած նախարարության ենթակառուցվածքային նախագծերի 80 տոկոսը, որոնք նախկինում ֆինանսավորվել են օտարերկրացիների կողմից, ավարտված չեն։ Թալիբանի կառավարությունը ջանքեր է գործադրում դրանք ավարտելու և շահագործման հանձնելու համար մասնավոր ներդրողների համագործակցությամբ։ Աբդուլ Լաթիֆ Մանսուրն ասել է, որ կազմվել է էներգետիկայի և էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում ներդրումների 3 պլան։ Շուտով կսկսվի Փանջշիրից Քաբուլ ջուր տեղափոխելու՝ 3 միլիոն դոլար արժողությամբ նախագիծը: Դրա շնորհիվ Աֆղանստանի մայրաքաղաքի բնակիչները կապահովվեն անվտանգ խմելու ջրով։ Այն բանից հետո, երբ թալիբները գրավեցին Քաբուլը, հաղորդվեց, որ ԱՄՆ-ն արգելափակել է այդ երկրի ներկայացուցիչների հասանելիությունն Աֆղանստանի կառավարության հաշիվներ, որոնք կառավարվում էին Դաշնային պահուստային համակարգի և ամերիկյան բանկերի կողմից։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
