ՄԱԿ-ը դատապարտել է Օդեսայի հրթիռակոծությունը
![]() ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է հրթիռային հարձակումը Օդեսայի առևտրային նավահանգստի վրա, որն իրականացվել է Ստամբուլում Սև ծովով հացահատիկի արտահանման մասին համաձայնագրերի ստորագրման հաջորդ օրը։ «Գլխավոր քարտուղարը միանշանակ դատապարտում է Ուկրաինայի Օդեսա նավահանգստում այսօր իրականացված հարվածների մասին հաղորդումները։ Երեկ բոլոր կողմերը հստակ պարտավորություններ ստանձնեցին համաշխարհային ասպարեզում՝ ապահովելու ուկրաինական հացահատիկի և հարակից ապրանքների անվտանգ տեղափոխումը համաշխարհային շուկաներ։ Այս ապրանքներն անհրաժեշտ են պարենային գլոբալ ճգնաժամը հաղթահարելու և ամբողջ աշխարհում միլիոնավոր կարիքավոր մարդկանց տառապանքը մեղմելու համար»,- ասված է ՄԱԿ-ի հայտարարության մեջ: Կազմակերպությունն ընդգծել է, որ Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի կողմից պայմանավորվածությունների ամբողջական կատարումը պարտադիր է։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
