Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Ի՞նչ օրակարգով է ընդդիմությունը վերադառնում ԱԺ. «Հրապարակ»

682
Շաբաթ, 23 հուլիսի, 2022 թ., 10:00
Ի՞նչ օրակարգով է ընդդիմությունը վերադառնում ԱԺ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դիմադրության շարժման համակարգող, ինչպես Ս․ Սարգսյանն է կնքել՝ «ընդդիմության առաջնորդ» Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարեց, որ սեպտեմբերին ընդդիմությունը վերադառնալու է ԱԺ՝ իր օրակարգով։ Նա ԱԺ աշխատանքների բոյկոտն արդարացված է համարում, ասել է՝ շարժման շնորհիվ է, որ Արցախի հարցում իշխանության հռետորաբանությունը փոխվել է, բայց սա դեռ ձեռքբերում չէ: Ներկայումս դիմադրության շարժումը կազմակերպական աշխատանքների փուլում է, իսկ սեպտեմբերից պայքարը նոր շունչ ու ոգի է ստանալու։

Ընդդիմադիրներից տեղեկացանք, որ իրենց օրակարգը լինելու է Փաշինյանի իմպիչմենթի հարցը։ Օգոստոսի 2-ին լրանում է վարչապետի պաշտոնում նրա ընտրության 1 տարին, ասել է թե՝ հաղթահարված կլինի օրենքով սահմանված 1-ամյա անձեռնմխելիությունը, եւ կարելի է անվստահության գործընթաց սկսել: Ընդդիմադիրները պատրաստվում են աշխատանք տանել ՔՊ-ի հետ՝ դաշնակիցներ ձեռք բերելու համար։ Իսկ «Պատիվ ունեմ»-ը հակված չէ սեպտեմբերին ԱԺ գնալ, որոշել են, որ դահլիճ կմտնեն միայն ընդդիմության օրակարգով՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցը քննարկելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում