Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցով ԱԺ խորհրդի նիստը չկայացավ. քվորում չկա

769
Ուրբաթ, 22 հուլիսի, 2022 թ., 12:03
Ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցով ԱԺ խորհրդի նիստը չկայացավ. քվորում չկա

Քվորում չլինելու պատճառով ԱԺ խորհրդի արտահերթ նիստը չի կայացել: Նիստը հետաձգվել է երկու ժամով:

Նիստի օրակարգում Ազգային ժողովի պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցն է:

Հիշեցնենք՝ ԱԺ խորհուրդը Սահմանադրական դատարան է դիմելու ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության բոլոր և «Պատիվ ունեմ» խմբակցության չորս պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով։

Ցուցակում բացակայում են «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանի և նույն խմբակցությունից դուրս եկած Իշխան Զաքարյանի անունները։