Լայնածավալ բողոքի ցույցեր Չինաստանում, գործի են դրվել տանկեր
![]() Հենան նահանգի փողոցներում զրահապատ տանկեր են հանվել բողոքի համատարած ցույցերի պատճառով: Ցուցարարները բանկային ավանդատուներն են, ովքեր պահանջում են ապաարգելափակել իրենց բանկային խնայողությունները: Նահանգում վերջին մի քանի շաբաթների ընթացքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ավանդատուների միջև, վերջիններս հայտարարել են, որ այս տարվա ապրիլից իրենց թույլ չեն տվել բանկերից իրենց խնայողությունները հանել: Համացանցում հայտնվել են տեսանյութեր, որտեղ երևում է, որ Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի տանկերը տեղակայվել են փողոցներում՝ կարգուկանոնը վերականգնելու համար: Նշենք, որ գավառում տեղի են ունենում բանկային ավանդատուների բողոքի լայնածավալ ցույցեր՝ ընդդեմ միջոցների սառեցման։ Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Չինաստանի Բանկի Հենանի մասնաճյուղը հայտարարել է, որ իրենց մասնաճյուղում ավանդատուների խնայողությունները «ներդրումային ապրանքներ» են և չեն կարող հանվել: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
