Թուրքիան հայտարարել է Ուկրաինայից հացահատիկի արտահանման համաձայնագրի ստորագրման մասին
![]() Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմը հայտարարել է, որ ուրբաթ օրը Ստամբուլում համաձայնագիր կստորագրվի ուկրաինական հացահատիկի արտահանման վերականգնման մասին։ «Հացահատիկի արտահանման պայմանագրի ստորագրման արարողությունը, որին կմասնակցեն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, տեղի կունենա ուրբաթ օրը՝ Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ»,- ասվում է BBC-ի հաղորդագրության մեջ։ . Գուտերեշի գրասենյակը հաստատել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Թուրքիա կմեկնի ուրբաթ օրը, սակայն կազմակերպության խոսնակի տեղակալ Ֆարհան Հակն ասել է, որ ՄԱԿ-ը լիովին վստահ չէ, որ գործարքը կկնքվի: «Իրավիճակը մի փոքր անորոշ է մնում, ուստի չեմ կարող ասել, թե երբ ինչ-որ բան կստորագրվի, մենք դեռ ամեն ինչ չենք համաձայնեցրել»,- ասել է նա։ Անկարան հինգշաբթի ասել է, որ իր միջնորդությամբ հնարավոր է համաձայնության գալ ՄԱԿ-ի առաջարկած ծրագրի շուրջ՝ արտահանումը վերսկսելու համար։ Այժմ Ուկրաինան հացահատիկ է արտահանում Դանուբի նավահանգիստներով և ցամաքով, սակայն այդ ուղիները թույլ են տալիս արտահանել նախապատերազմյան ծավալների միայն մի փոքր մասը: Փետրվարի 24-ի ներխուժումից հետո Սև ծովի ուկրաինական նավահանգիստները, հիմնականում Օդեսան և Նիկոլաևը, արգելափակվեցին, իսկ Ազովի ծովի նավահանգիստները գրավվեցին Ռուսաստանի կողմից: Ըստ արևմտյան փորձագետների՝ Օդեսայում և նրա շրջակայքում կուտակվել է մոտ 20 մլն տոննա հացահատիկ։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
