Սանտալ ցեղին պատկանող կինը՝ Հնդկաստանի նոր նախագահ
![]() Հնդկաստանի նախագահական ընտրություններում հաղթել է իշխող Բհարաթիա Ջանատա կուսակցության (BJP, Հնդկական ժողովրդական կուսակցություն) գլխավորած Ազգային դեմոկրատական դաշինքի թեկնածու Դրաուպադի Մուրմուն, հայտնում է NDTV-ն՝ վկայակոչելով ընտրական հանձնաժողովի տվյալները։ Հնդկաստանում ընտրություններն այլ կերպ են անցկացվում, քան արևմտյան երկրներում։ Քվեարկության արդյունքը որոշվում է ոչ թե նրանով, թե ինչքան ձայն է տրվել կոնկրետ թեկնածուին, այլ նրանով, թե կոնկրետ թեկնածուն քանի միավոր է հավաքել: Չնայած դրան, Հնդկաստանի նախագահական մրցավազքում ձայների հաշվարկը դեռ շարունակվում է, սակայն արդեն հաստատապես հայտնի է, որ Մուրմուն հավաքել է ձայների ավելի քան 53%-ը։ Հնդկաստանի նախորդ նախագահը եղել է Ռամ Նաթ Կովինդը։ Նա այս պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականից, առաջադրվել է Հնդկական ժողովրդական կուսակցության կողմից։ Մուրմուն սերում է Սանտալների փոքր, քիչ ճանաչված ցեղից (սանտալները դասակարգվում են՝ որպես «գրանցված ցեղ», պատմականորեն պատկանում են սոցիալական ցածր խավերին): Մուրմուն մեծացել է Մայուրբհանջում՝ Օրիսսա նահանգի ամենահեռավոր և թերզարգացած շրջաններից մեկում: Կրթություն ստանալով նահանգի կենտրոն Բհուբանեշվարի Ռամադևի կանանց քոլեջում, նա սկսել է իր կարիերան այնտեղ՝ որպես ուսուցչուհի, իսկ 90-ականների վերջին նա զբաղեցրել է կրտսեր օգնականի պաշտոնը նահանգի ոռոգման և էներգետիկայի վարչությունում: Ընդամենը մի քանի տարի անց նրան հաջողվել է գլխապտույտ վերելք ապրել իր կարիերայում. 2000-ից 2004 թվականներին նա աշխատել է որպես նախարար Օրիսայի կոալիցիոն կառավարությունում, 2015-ին նա նշանակվել է հարևան 33 միլիոնանոց նահանգի նահանգապետ: Ջարխանդում, նա այս պաշտոնը զբաղեցրել է մինչև 2021 թվականը: Այս հաջողություններին նպաստել են ոչ միայն նրա կազմակերպչական հմտությունները, այլ նաև 2014 թվականին Հնդկաստանում իշխանության եկած Բհարաթիա Ջանատա կուսակցության աջակցությունը՝ այն ժամանակվա վարչապետ Նարենդրա Մոդիի գլխավորությամբ։ Ծագումով Գուջարաթ նահանգից՝ պարոն Մոդին նույնպես ծագումով պատկանում է հնդկական ստորին խավերին. նա Մոդհ Ղանջիս կաստայի անդամ է, որը ներառված է «Այլ հետամնաց կաստաների» ռեգիստրում։ Մուրմուն պաշտոնապես կստանձնի հուլիսի 25-ին:
|

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին
124Երեկ, 16:42
Հայտնի է, թե որ համարների ներքո հանդես կգան ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը
153Երեկ, 15:30
ԿԸՀ-ն նիստ է անցկացրել
119Երեկ, 13:12
Նյու Յորքում կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը
31825.09.2026, 09:07
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
13625.09.2026, 00:30
Կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ
14924.09.2026, 21:48
