Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.

Շվեդա-շվեյցարական ABB կոնցեռնը լքում է Ռուսաստանը

1733
Հինգշաբթի, 21 հուլիսի, 2022 թ., 15:36
Շվեդա-շվեյցարական ABB կոնցեռնը լքում է Ռուսաստանը

Շվեդա-շվեյցարական ABB կոնցեռնը, որը մասնագիտացած է էլեկտրատեխնիկայի և էներգետիկայի ոլորտում, հինգշաբթի հայտարարել է ռուսական շուկայից դուրս գալու մասին։
Ընկերության տվյալներով՝ որոշումն ընդունվել է Ուկրաինայում շարունակվող ռուսական հատուկ գործողության ու միջազգային պատժամիջոցների կապակցությամբ։
«Ֆինանսական ազդեցությունը (Ռուսաստանից հեռանալու) երկրորդ եռամսյակում կազմել է 57 մլն դոլար, որից 23 մլն դոլարը կազդի երրորդ եռամսյակում դրամական միջոցների հոսքի վրա»,- ասվում է հաղորդագրությունում։
Ռուսաստանում մոտ 750 մարդ աշխատում է ABB ձեռնարկություններում, նրանց մեծ մասը արձակուրդում է մարտ ամսից։ Ընկերությունից վստահեցրել են, որ կանեն հնարավոր ամեն ինչ՝ աշխատակիցներին աջակցելու համար։
«Ընկերությունն ունի երկու արտադրամասեր երկրում՝ տեղակայված Մոսկվայի մարզում և Լիպեցկում, ինչպես նաև մի քանի սպասարկման կենտրոններ: