Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Թուրքիան ակնկալում է, որ Ռուսաստանը և Իրանը կաջակցեն Սիրիայում իր գործողությանը

838
Երեքշաբթի, 19 հուլիսի, 2022 թ., 23:18
Թուրքիան ակնկալում է, որ Ռուսաստանը և Իրանը կաջակցեն Սիրիայում իր գործողությանը

Թուրքիան ակնկալում է, որ Ռուսաստանը և Իրանը կաջակցեն Թուրքիայի ազգային անվտանգության ապահովման ջանքերին՝ միաժամանակ չեզոքացնելով Սիրիայում սպառնալիքները, երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք որոշել ենք վերացնել Սիրիայում մեր ազգային անվտանգությանը սպառնացող չարամիտ կազմակերպությունները: Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը և Իրանը, որպես Աստանայի գործընթացի երաշխավորներ, աջակցություն կհայտնեն Թուրքիային այդ ջանքերին»,- ասել է Էրդողանը Թեհրանում եռակողմ գագաթնաժողովից հետո ունեցած ելույթում:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է նոր ռազմական գործողության Սիրիայի հյուսիսում, այն կարող է սկսվել ցանկացած պահի։ Թուրքական ուժերի ներկայությունը Սիրիայի սահմանային գոտում, որոնք այնտեղ գործողություններ են իրականացնում քրդական կազմավորումների դեմ, Դամասկոսը բազմիցս անօրինական է անվանել և Անկարային կոչ է արել դուրս բերել զորքերը։